Հայաստանը ամենաապահով երկրների ցանկում 62-րդն է

Մանրամասներ

1

Global Finance ամսագիրը հրապարակել է ամենաապահով երկրների ցանկը: Ընդհանուր առմամբ մասնագետները հաշվարկել և ներկայացրել են 128 երկրի անվտանգության ցուցիչները:

Վարկանշային աղյուսակը կազմելու համար հաշվի են առնվել ռազմական կոնֆլիկտի հավանականությունը, հանցագործության մակարդակը և քաղաքացիների անձնական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական զարգացման մակարդակն ու բնական և տեխնածին աղետների հավանականությունը, ընդ որում՝ որքան ցածր է ցուցիչը, այնքան ապահով է համարվում տվյալ երկիրը:

Հաշվի առնելով այս բոլոր ցուցանիշները Հայաստանը զբաղեցնում է  62-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունեն նաև Պարագվայը և Չիլին:

Աղյուսակի առաջին տասնյակում հայտնվել են զարգացած տնտեսություն և առողջապահության լավ համակարգ ունեցող եվրոպական երկրները: Առաջին եռյակում հայտնվել են, համապատասխանաբար, Իսլանդիան, Շվեյցարիան և Ֆինլանդիան: ԱՄՆ-ն՝  65-րդն,  Ռուսաստանը՝ 108-րդը, հարևան  երկրներից Վրաստանը հայտնվել է 49-րդ, Թուրքիան՝ 107-րդ, Ադրբեջանը՝ 71-րդ, Իրանը՝ 77-րդ տեղում: 

Ըստ ամսագրի՝ ամենավտանգավոր երկրները Գվատեմալան, Եմենը և Ֆիլիպիններն են: