Հրդեհ՝ գիշերային ակումբում. ԱԻՆ

Մանրամասներ

ա

Հունվարի 20-ին, ժամը 20:44-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։46-ին, մարվել՝ 23։12-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։