Դիմել են Մակրոնին, որ սանձի Ալիևին

Մանրամասներ

ա

Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վստահ եմ կհիշեք, որ Արցախի Հանրապետություն էր այց կատարել  Ֆրանսիայի նախագահի թեկնածու`  Իլ֊դէ֊Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը։

Նաև վստահ եմ, որ կհիշեք, թե «արդբեջանցի» քոչվոր թուրքալեզու ցեղերի  «դիրեկտոր» Իլհամ Ալիևը ինչպես էր փրփրել, որ նշանավոր ֆրանսիական քաղաքական գործիչը ժամանել էր Արցախի Հանրապետություն։

Ալիևը այնքան էր լկտիացել, որ նույնիսկ անցել էր ուղիղ սպառնալիքների տիկին Պեկրեսի հանդեպ։

Ինչևիցե՝ թե՛ ֆրանսիական հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը, թե՛ ինքը՝ Վալերի Պեկրեսը, դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ վերջինս սանձի անպատժելիությունից հաբրգած Իլհամ Ալիևին։

Հիմա հարց՝ Հայաստանի  Հանրապետության իշխանությունները ինչո՞ւ են, այսպես ասած, պասիվ դիրք ընդունել։

Միգուցե  խաղաղասեր իշխանությունների մոտ կա մտավախություն, որ կարող է ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջանը» վտանգված լինել կամ իրենց «կիրթ և կառուցողական» գործընկերները «կնեղանան», թե իրականում այս իշխանությունների համար արդեն ուրիշ առաջնահերթություններ են օրակարգում...հըն»։