Բրազիլիայի եւ Արգենտինայի նախագահները համատեղ կդիմակայեն Մադուրոյին

2 երկրների ղեկավարները պայմանվորվածություն են ձեռք բերել

Բրազիլիայի եւ Արգենտինայի նախագահներ Ժաիր Բոլսոնարոն եւ Մաուրիսիո Մակրին պայմանավորվել են դիմակայել «Վենեսուելայի ավտորիտար կառավարությանը»: Մակրին Վենեսուելայի նախագահին «բռնակալ» է անվանել՝ տեղեկացնում է Reuters-ը:

«Վենեսուելայի հարցում Արգենտինայի հետ մեր համագործակցությունը դիրքորոշումների եւ ընդհանուր նպատակների ամենավառ արտահայտությունն է»,- ասել է Բոլսոնարոն:

Հունվարի 1-ին պաշտոնը ստանձնելուց հետո Բոլսոնարոն Վենեսուելայի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշում է դրսեւորում եւ ավելի է մտերմացել Միացյալ Նահանգների հետ, քան Բրազիլիայի նախկին կառավարությունները: