Զախարովան կարևորել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շուտափույթ կազմակերպումը

Մանրամասներ

ա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս պահին Վիեննայում են՝ քննարկելու ներկայիս իրադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ Զախարովան հիշեցրել է նոյեմբերի 15-ի նրանց հայտարարությունը՝ ընդգծելով, որ նրանք շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը, ինչի շրջանակում օրերս Փարիզում տեղի էր ունեցել նրանց հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Եվս մեկ անգամ կարևորում ենք տարածաշրջան համանախագահների այցի շուտափույթ կազմակերպումը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: