Ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ, նույնիսկ դրանից ավելի հզոր մեկ այլ իշխանություն

Մանրամասներ

ա

Փաստացիորեն, Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ, իսկ գաղափարական ազդեցության առումով նույնիսկ դրանից ավելի հզոր, մեկ այլ իշխանություն, որը տարածվելու է հենց Ադրբեջանի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Թվիթերում ադրբեջաներենով սկսել է գործել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի էջը։

Սա, ըստ էության, նշանակում է, որ նա այլևս հանդես է գալու նաև որպես Ադրբեջանի շիաների հոգևոր առաջնորդ՝ իր ուղերձներն այսուհետ փոխանցելով նրանց համար հասկանալի լեզվով։

Փաստացիորեն, Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ, իսկ գաղափարական ազդեցության առումով նույնիսկ դրանից ավելի հզոր, մեկ այլ իշխանություն, որը տարածվելու է հենց Ադրբեջանի վրա»,- գրել է Ոսկանյանը։