5,5 սմ երկարությամբ աշխարհի ամենափոքր ատրճանակով հնարավոր է կրակել․ ՎԻԴԵՈ․ ՖՈՏՈ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Oddity Central-ը ներկայացրել է Գինեսի համաշխարհային ռեկորդակիր ընկերություններից մեկին, որը ստեղծել է աշխարհի ամենափոքր գործող ատրճանակը:

Խոսքը Swiss Mini Gun շվեյցարական արտադրության ազրճանակի մասին է, որն ունի 5,5 սմ երկարություն, 3,5 ամ բարձրություն և 1 սմ լայնություն: Զենքի ընդհանուր քաշը կազմում է 19.8 գրամ: Այն այնքան հեշտ է թաքցնել, որ մի շարք երկրներ, որոնց թվում են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, անօրինական են հայտարարել այդ ատրճանակի ներկրումը:

Թեև հրազենի չափսերն արտասովոր են, այն աշխատում է և կատարում նույն գործառույթը, ինչ սովորական չափսի ատրճանակը: Նշվում է, որ յուրօրինակ ատրճանակը ստեղծվել է միայն շվեյցարացի ժամագործների և ոսկերիչների տեխնիկայի օգտագործմամբ:

Չժանգոտվող պողպատից պատրաստված C1ST մոդելը ներկայանում է կաշվե ոճային պատյանով, 24 մարտական և 24 ոչ մարտական պարկուճով և մաքրելու համար նախատեսված հարմարանքով: Յուրատեսակ զենքն արժե 6300 ֆրանկ (6820 դոլար):

Թեև արտադրողը նշում է, որ այդ ատրճանակից արձակած կրակոցով անհավանական է մարդ սպանել, կան կարծիքներ, որ այն կարող է առնվազն լուրջ վիրավորում հասցնել: Նման կարծիք է ձևավորվել նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արգելել են զենքի ներկրումը:

Փորձագետ Սթիվեն Հովարդը պարբերականներից մեկին տված հարցազրույցում ավելի վաղ հայտնել էր, որ աշխարհի ամենափոքր ատրճանակը տեսականորեն կարող է օգտագործվել սպանության համար, սակայն «եթե կրակոցը կատարյալ լինի, և կրակողը կարողանա խոցել գանգի ամենանուրբ հատվածը ճիշտ հեռավորությունից և կատարյալ պայմաններում»:

1

1

1

1