Apple-ի գլխավոր դիզայները հեռանում է պաշտոնից

Այժմ գլխավոր դիզայների պարտականությունները կատարելու են արդյունաբերական դիզայնի փոխնախագահ Էվանս Հանկին և ընկերության ինտերֆեյսների գծով փոխնախագահ Ալան Դայը

Apple ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը  հեռանում է պաշտոնից, այս մասին ասվում է ընկերության կայքում։

Նա նախատեսում է հաջորդ տարի դիզայնի LoveFrom սեփական ստուդիան բացել։ Հավանաբար, ընկերությունը Apple-ի գործընկերը կլինի։ Ընկերության ղեկավար Թիմ Կուկի խոսքերով՝ Այվը դիզայնի աշխարհում հատուկ անձ է, և նրա դերը Apple-ի վերածննդի գործում չի կարելի գերագնահատել։

Այժմ գլխավոր դիզայների պարտականությունները կատարելու են արդյունաբերական դիզայնի փոխնախագահ Էվանս Հանկին և ընկերության ինտերֆեյսների գծով փոխնախագահ Ալան Դայը։ Նրանք կաշխատեն ընկերության օպերացիոն տնօրենի՝ Ջեֆ Ուիլյամսի ենթակայության տակ։

Ջոնի Այվը ընկերություն է եկել 1992-ին։ Նա հայտնի է որպես iMac-ի, ալյումինային և տիտանային PowerBook G4-ի, MacBook-ի, MacBook Pro-ի (Unibody), iPod-ի, iPhone-ի, iPad-ի դիզայներ։