Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-35 կործանիչներ են ժամանել Բաքու

Մանրամասներ

1

Զինվորականների տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-35 ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բաքվում: Այս մասին հայտնում է բրիտանական տիրույթում գործող Elaph արաբական լրատվական կայքը՝ հղում անելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրին:

Այս գաղտնի ինքնաթիռները օգտագործվում են միջուկային օբյեկտների ռմբակոծման համար: Քանի որ Իսրայելը չունի անմիջական մուտք դեպի Իրան, այդ կործանիչների տեղակայումը հենց Բաքվում մեծ նշանակություն ունի:

Վերջին օրերին ակտիվացել է Իսրայելի հակաիրանական ակտիվությունը, ուստի Բաքուն օգտագործվում է որպես այդ նպատակներին հասնելու ցատկահարթակ:

Երկու երկրների հարաբերություններում, վերջին երեք շաբաթվա ընթացքում, Բաքվի կանխամտածված լարվածությունը կարող է Իսրայելի համար այս բազան ստեղծելու սցենար լինել: