Պորտուգալական թխվածքաբլիթ. Յուրահատուկ բաղադրատոմս

Համեղ ժամանց
Live24.am-ը ներկայացնում է

ա

Բաղադրիչներ

1. Ալյուր՝ փխրեցուցիչով – 250 գ

2. Մանրացրած ընկույզ – 1 բաժակ

3. Ամբողջական ընկույզ – 50 գ

4. Շաքարավազ – 125 գ

5. Ջուր – 70 գ

6. Ձիթայուղ – 70 գ

7. Մեղր – 75 գ

8. Խտացրած կաթ – 1 բաժակ

9. Դարչին – 2 թ/գ

10. Աղ 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ կարամել պատրաստել: Տաքացնել ջուրը, շաքարավազը, մեղրը և ձիթայուղը: Խառնելով եփել ցածր կրակի վրա, մինչև շաքարավազը և մեղրը հալչեն:

2. Խորը թասի մեջ մաղել ալյուրը, ավելացնել մանրացրած ընկույզը, աղը և դարչինը: Խառնել:

3. Ալյուրին շատ դանդաղ ավելացնել մեղրային կարամելը, լավ խառնել, խմոր հունցել:

4. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:

5. Խմորին երշիկի տեսք տալ և թխվածքաբլիթներ ձևավորել: Վրան խտացրած կաթ քսել և զարդարել ամբողջական ընկույզով: Շարել յուղապատ տապակի վրա: Թխել մոտ 15 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am