Զասը կհանդիպի Փաշինյանին, ԱԳ և պաշտպանության նախարարի հետ

Մանրամասներ

1

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը։

Օգոստոսի 9-10-ին նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ։

Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական ​​աշխատանքների մասին։