Իրական քրիստոնյան շատ լավ է գիտակցում, որ առանց Աստծո ոչինչ անել չի կարող

Ու Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց՝ վերադարձնելու մարդուն իր կորցրած երանությունը

Հիսուս

Քրիստոնեություն ընդունած յուրաքանչյուր անձ գիտի և միաժամանակ վերապրում է հոգևոր կյանքի բերկրանքը: Քրիստոնեության ամենակարևոր ավետիսը Աստծո սիրո բացահայտումն է. Աստված սեր է:

Աստծո սերը հայտնի դարձավ Քրիստոսի զոհաբերությամբ հանուն մարդկության փրկության: Սա է հենց այն ամենաէականը, որ քրիստոնեությունն առանձնացնում է մնացյալ բոլոր կրոններից:

Նարեկացին երջանկակրոն է համարում մեզ, իր մատյանը գրելիս, ուրեմն ինչո՞ւ երջանիկ չենք: Յուրաքանչյուրիս մեծագույն մեղքը մեր թերահավատությունն է, հետադարձ հայացք գցենք մեր անցած և նաև ներկա կյանքին, կհամոզվենք, որ մենք ամեն ինչում վախ ունենք ու երբեմն ամբողջությամբ չենք վստահում Աստծուն:

Շատերս մտածում ենք, որ ինքներս էլ կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն ու Աստծուն ապավինելը՝ պարտադիր չէ: Սակայն, իրական քրիստոնյան շատ լավ է գիտակցում, որ առանց Աստծո ոչինչ անել չի կարող:

Ավետարանի համաձայն, հավիտենական երանությունն աստվածճանաչողության մեջ է, որն էլ հենց ճշմարիտ երջանկության բանալին է։ Ու Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց՝ վերադարձնելու մարդուն իր կորցրած երանությունը։

qahana.am