«Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված է վճարել խզված պայմանագրի համար

Մոուրինյոն փոխհատուցում է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյին 15 միլիոն ֆունտ ստերլինգ (16.6 միլիոն եվրո) է վճարել պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար,-մեջբերում է News.am Sport-ը:Այժմ պորտուգալացի մասնագետը հնարավորություն ունի գլխավորել այլ ակումբ:

Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացու պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել է նորվեգացի մասնագետ Ուլե-Գունար Սուլշերը, որը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը: