Հայաստանում վճռվում է Ռուսաստանի գոյության հարցը. Կրեմլի հույսերը հօդս են ցնդում

Մանրամասներ

ա

Իր ամենամյա մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով ԽՍՀՄ վերականգնման վերաբերյալ հարցին, ասել է, որ դա նպատակահարմար չէ, նկատի ունենալով նախկին հանրապետություններում ժողովրդագրական գործընթացները։ Հակառակ դեպքում, ասել է Պուտինը, ՌԴ-ն կարող է բախվել սոցիալական լուրջ խնդիրների, որոնք հնարավոր չէ լուծել, եւ պետականաստեղծ էթնիկ միջուկի լղոզման։

Մինչ Հայաստանում դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են ԽՍՀՄ 2․0 վերականգնման հարցերը, ռուս վերլուծաբանները գտնում են, որ Պուտինն այս հայտարարությամբ խոստովանել է Ռուսաստանի աշխարհքաղաքական պարտությունը եւ Մերձբալթյան երկրներից հետո ճանաչել Կենտրոնական Ասիայի երկրների անկախությունը։ Նրա հայտարարությունը տվյալ համատեքստում վերաբերում է հենց մահմեդական կենտրոնասիական երկրներին, որտեղից միլիոնավոր միգրանտներ հաստատվել են Ռուսաստանում եւ տեղական մահմեդական բնակչության հետ միասին լրջորեն փոխել ոչ միայն ժողովրդագրական իրավիճակը։

Պուտինի իշխանության օրոք տնտեսական, հումանիտար, նույն այդ «պետականաստեղծ էթնիկ միջուկին» ժողովրդագրական աղետի եզրին հասցված Ռուսաստանն ընդունակ չէ կայսրության, ինչպես նշում են փորձագետները՝ ռուս ժողովուրդը կորցրել է կայսերական բնազդները։ Միեւնույն ժամանակ, կայսրությունը զուտ բիրտ ուժով միավորումը չէ, այլեւ տնտեսական, սոցիալական, արժեքային կերպարների ստեղծումը, որոնցից զուրկ է ներկայիս Ռուսաստանը։ Ավելին, ՌԴ ներկայիս վարչակարգը հակակերպարների մարմնացումն է, կլեպտոկրատիայի դասական նմուշ, որը վանում է բոլորին։Պուտինյան Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու գաղափարական-արժեքային դեգրադացիայի ու անխուսափելի պարտության «էպիկենտրոնն» անկասկած դարձավ Հայաստանը։ Հայաստանի դեմ ցեղասպան արշավը դարձավ Ռուսաստանի հետհաշվարկը իր «ավանդական ազդեցության գոտիներում», ինչին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Հայաստանում վճռվում է Ռուսաստանի գոյության հարցը, եւ հայերի հաշվին աշխարհքաղաքական սահուն նահանջն ապահովելու Կրեմլի հույսերը հօդս են ցնդում։Սկզբնաղբյուր

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ պաշտոնաթողությունից հետո, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ պաշտոնաթողությունից հետո, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Հերթական անգամ էս ապուշը փորձելու է խաղալ մի խաղ Արցախի հարցով

Հերթական անգամ էս ապուշը փորձելու է խաղալ մի խաղ Արցախի հարցով

Գյումրիի ավտոկայանի մոտ լքված նորածնի են գտել

Գյումրիի ավտոկայանի մոտ լքված նորածնի են գտել

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը