Կստուգվեն ժամանողների պատվաստումների վկայագրերը. Եգիպտոսը մեղմացնում է կանոնները պատվաստված զբոսաշրջիկների համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Եգիպտոսի իշխանությունները մեղմացրել են մուտքի կանոնները պատվաստված զբոսաշրջիկների համար, որոնք ժամանում են երկրներից, որտեղ կորոնավիրուսի նոր շտամներ դեռ չեն հայտնվել: Նրանք ստիպված չեն լինի ՊՇՌ թեստ հանձնել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Egypt Air-ի մամուլի հաղորդագրությանը:

Փաստաթղթում, որը վկայակոչում է Եգիպտոսի առողջապահության նախարարության հրահանգը, ասվում է, որ կստուգվեն ժամանող ուղեւորների պատվաստումների վկայագրերը: Դրանք պետք է առանց որեւէ շտկման լինեն եւ QR կոդ պարունակեն: Նշվում է, որ ընդունվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Եգիպտոսի թմրանյութերի վարչության կողմից հաստատված դեղամիջոցներով պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ Sputnik V-ով, Pfizer-ով, AstraZeneca-ով, Moderna-ով, Sinopharm-ով, Sinovac-ով: Պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ներարկման պահից պետք է անցնի 14 օր, իսկ Johnson&Johnson ընկերության դեղամիջոցի դեպքում պատվաստումից հետո պետք է անցնի 14 օր:

Ինչ վերաբերում է չպատվաստված զբոսաշրջիկներին, ապա նրանց համար պահպանվում են նախկին պահանջները. անհրաժեշտ է տրամադրել ՊՇՌ թեստի արդյունքները, որն անցկացվել է մեկնումից 72 ժամ առաջ, բացառությամբ վեց տարեկան երեխաների: