Ինչու՞ է Աստված պատժում մեզ. Քարոզարշավի ու հանրահավաքների «հոտից» խենթացած Նիկոլն իր տարերքի մեջ է

Իրավիճակ

ա

Բոլորս շատ լավ պատկերացնում էինք, որ նախընտրական փուլում քարոզարշավի ու հանրահավաքների «հոտից» խենթացած Նիկոլ Փաշինյանն իր տարերքի մեջ է ընկնելու, սկսելու է գոռալ-ծեփել-հայհոյել եւ ամբոխին հասու լեքսիկոնով ու ժեստիկուլյացիայով ներազդել նրա զգայարանների վրա։ Խոսքով լրացնել գործի բացակայությունը եւ թիրախներին խփելով՝ կոծկել իր սխալներն ու անկարողությունը։

Հասկանում էինք, որ սպառնալիքների, հայհոյանքի, գռեհկաբանության հարցերում ոչ ոք չի կարող մրցել նրա հետ, եւ մեր հասարակության մեջ քիչ չեն այն գռեհիկներն ու անկիրթները, վրեժով լցված ու չկայացած մարդիկ, որոնք էյֆորիայի մեջ կընկնեն նրա խոսքից եւ դեպի օձի երախը կամովին գնացող նապաստակների նման՝ նրան կընտրեն։

Բայց նաեւ փոքրիկ հույս ունեինք, որ այս 3 տարին, պատերազմը, մեր կորուստները, հանրության գրագետ հատվածի քննադատություններն ինչ-որ դեր խաղացած կլինեին։ Վարչապետի պաշտոնում նա ինչ-որ բան սովորած կլիներ։ Գիտակցած կլիներ, որ հասարակությանը պառակտելով, չարություն ու մաղձ թափելով, ատելություն ու ագրեսիա տարածելով ենք եկել-հասել 2021-ի այս տխուր հանգրվանին։ Եվ երբ հարցնում է՝ կարո՞ղ է Աստված երես է թեքել մեզնից, մի պահ կանգ կառնի ու կհարցնի՝ իսկ ինչո՞ւ է Աստված երես թեքել մեզնից։ Գուցե այն պատճառով, որ նման ղեկավար ընտրող ազգն իրավունք չունի՞ լավ ապրելու։ Գուցե այն պատճառով, որ թշնամանքը թշվառություն է ծնում, ագրեսիան՝ զոհեր, հայհոյանքը՝ չարություն, իսկ պառակտված հասարակությունը չի՞ կարող զարգանալ, ուժեղ լինել, կառուցել ու արարել։ Գուցե ա՞յն պատճառով է Աստված պատժում, որ մենք մեր ունեցածը չենք գնահատում, եւ այդքան երիտասարդների մահն անգամ չբարիացրեց մեզ եւ մեր երկրի ղեկին գտնվող անձին էլ մի պուտ իմաստնություն չբերեց։

Ամբողջական հոդվածը` «Հրապարակ օրաթերթում»

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...