Ռուսաստանում 44 ահաբեկչություն է կանխվել

Մանրամասներ

ա

Անցյալ տարի նախապատրաստման փուլում կասեցվել է ելուզակների կողմից պլանավորված 96 հարձակում: Իրավապահ մարմինների աշխատակիցները 2020 թվականին 44 ահաբեկչական գործողություն են կանխել: Առցանց ճեպազրույցում այդ մասին հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիետի (ԱՀԿ) ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կուլյագինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Անցյալ տարի նախապատրաստման փուլում կասեցվել է ելուզակների կողմից պլանավորված 96 հարձակում: Առանձնահատուկ նշեմ, որ կասեցվել է 44 ահաբեկչական ակտի իրականացում»,- ասել է նա: Կուլյագինի խոսքով՝ անցյալ տարի ոչնչացվել է ավելի քան 50 զինյալ, ձերբակալվել է ավելի քան 800 ելուզակ և նրանց հանցակիցներ, կասեցվել է 71 ընդհատակյա ահաբեկչական բջջի գործունեություն, ոչնչացվել է զենքով և ռազմամթերքով 156 թաքստոց: Միայն 2020 թվականին հայտնաբերվել և ոչնչացվել Է զենքով և ռազմամթերքով 156 թաքստոց, շրջանառությունից առգրավվել են ավելի քան 600 միավոր հրազեն, 134 ինքնաշեն պայթուցիկ սարք, 100 հազարից ավելի փամփուշտ, ինչպես նաև 3 հազարից ավելի ական, նռնակ և այլ ռազմամթերք»,- հայտնել է Կուլագինը: