Նիկոլ Փաշինյանը փակուղու առաջ է. նա հույսը կտրած նոր գեներալ է փնտրում. ԻՐԱՎԻՃԱԿ

Մեծ քաղաքականության մեջ Հայաստանին նոր անակնկալներ են սպասվում, որոնք սարերի հետևում չեն

ա

ՀՀ Զինված ուժերի շուրջ իրավիճակը գնալով ավելի փակուղային է դառնում: Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժարվել է ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու վերաբերյալ հրամանագիրը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ով բանակին տիրապետում է պրոֆեսիոնալ մակարդակում, արդեն իրավիճակի մասին տեսակետ է հայտնել, ըստ որի՝ Նիկոլն այսօր համառորեն գնում է մի ամբողջ համակարգի դեմ՝ ոտնահարելով պետական շահերը: Նա չի գիտակցում, որ համակարգը նրա համար է, որպեսզի այն կարողանաս արդյունավետ ուղղորդել դեպի պետական ու հանրային կառավարում, դեպի համընդհանուր շահը: Իսկ նա համակարգը ցանկանում է հարմարեցնել բացառապես իր թշվառ պաշտոնավարման երկարաձգմանը:

Իսկ նախագահ Սարգսյանի մասին Զաքարյանն ասել է, որ եթե Նիկոլին թվում է, թե նախագահ Արմեն Սարգսյանին նման հիմար վիճակների մեջ դնելով հեշտությամբ մարսելու է, չարաչար սխալվում է. Արմեն Սարգսյանը մարաթոնային գործիչ է, և նրան մատների վրա պարացնել, ոչ թե Նիկոլին, այլ շատ-շատերին չի հաջողվել:

Այնպես, որ կապիտուլյանտը, շարունակում է ավելացնել իր թշնամիների քանակը: 

Այս ամենի արդյունքում անխուսափելի փակուղային իրավիճակից դուրս պրծնելու համար իշխանությունը այժմ էլ փորձում է ԳՇ գեներալներից գոնե մեկին համոզել` ԳՇ պետի ժամանակավոր պարտականությունները կատարելու հանձնառություն ստանալ:

Սակայն Օնիկ Գասպարյանի այսօրվա հայտարարությանը անմիջապես հաջորդած գեներալների հավաստիացում-հայտարարություններն այլ բանի մասին են փաստում. իրականում Հայոց Բանակը ապացուցում է, որ կայացած համակարգ է ու, խորքից գիտակցելով Փաշինյան վարչապետի վտանգավորությունը պետության համար, միասնական է դիմագրավում մարտահրավերներին:

Իսկ եթե սրան էլ հավելենք Օնիկ Գասպարյանի ակնարկը՝ նոր կարգավիճակում երկրին ծառայելու մասին, ապա պետք է փաստենք, որ մեծ քաղաքականության մեջ Հայաստանին նոր անակնկալներ են սպասվում, որոնք սարերի հետևում չեն: