Զինվորականությունը պետք է գործի. քաղաքական գործիչները վճռական չեն. Նարեկ Սամսոնյան

Եթե վախենում ես վճռական գործողություններից, ուրեմն իրավունք չունես զբաղվելու քաղաքականությամբ

ա

Եթե մոտակա օրերի ընթացքում չհաջողվի իշխանափոխություն անել, ապա բոլորս ենք նստելու, օրինակ՝ ես կարող եմ նստել կապույտ վերարկու կրելու համար։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք խելագարին խանգարում են, պետք է բանտարկվեն:

Այս մասին ՀՀ վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Սամսոնյանի խոսքով՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անընդհատ լինելու են այդ հետապնդումները. «Եթե մոտակա օրերի ընթացքում չհաջողվի իշխանափոխություն անել, ապա բոլորս ենք նստելու, օրինակ՝ ես կարող եմ նստել կապույտ վերարկու կրելու համար։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք խելագարին խանգարում են, պետք է բանտարկվեն»։

Նարեկ Սամսոնյանի գնահատմամբ՝ քաղաքական դաշտը չունի վճռականություն՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու համար. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է։ Թշնամու հետ բոլոր օրենքներն ընդունելի են։ Եթե դա ֆիքսում եք ու վախենում ես վճռական գործողություններից, ուրեմն իրավունք չունես զբաղվելու քաղաքականությամբ։

Որեւէ մեկը չի կարող նոր բան ասել Նիկոլ Փաշինյանի արածների վերաբերյալ, ոչ մեկ չի կարող համոզել, որ Նիկոլն ավելի վատն է, քան ես գիտեմ։ Դա այնքան ժամանակ է շարունակվելու, քանի դեռ զինվորականությունը որոշի վերցնել եւ տապալել իշխանությունը»։