Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել. նա չի ցանկանում հեռանալ

Փաշինյանը նշեց, որ դեռ մեծագույն անելիք ունի այդ առումով

նիկոլ

Այսօր՝ դեկտեմբերի 09-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե ինչու նա չի ցանկանում հեռանալ։

Գորգիսյանը նշեց՝ ցավում է, որ Փաշինյանը չի գիտակցում, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, որովհետև այն Հայաստանը, որում ինքը  հեղափոխություն է արել և ընտրվել է վարչապետ, այլևս չկա։ Այսօր միակ ճանաարհը, որ հայ ազգն ունենա լավ ապագայի հույս այն է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա․ «Ինչո՞ւ չեք տալիս այդ հույսը ժողովրդին, դուք պետք է հեռանաք»,-ասաց նա։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը․ «Մեր խնդիրն այն է, որ  այնպես անենք, որ ժողովուրդը խոսելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցրած խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի հետ։ Այն օրակարգը, որ դուք նշում եք, մենք պետք է իրականացնենք որոշակի միջոցներով»։

Փաշինյանը նշեց, որ դեռ մեծագույն անելիք ունի այդ առումով։