ԶՈՒ գլխավոր շտաբի պետ էր նշանակվել ամենից անպատրաստ գեներալը. Մովսես Հակոբյանը` Արտակ Դավթյանի մասին

Մանրամասներ

Երբ ես ազատվել եմ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, ես հեշտությամբ չեմ ազատվել, որովհետև վարչապետը իրավասու չէ ինձ ազատելու այդ պաշտոնից: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Ես ասել եմ, որ եթե հրամանը գրեք, ես բողոքարկելու եմ, պետք է հիմնավորեք՝ ինչու եք ազատում, ԳՇ պետը նախարար, վարչապետ չէ, գլխավոր շտաբի պետի պաշտոնը լուրջ պաշտոն է: Այդ հիմնավորումը տևել է հինգ օր, հիմնավորումը բերվել է, որն ինձ բավարարել է, և ասել եմ՝ իրավունք ունեք, հրաման գրեք` ես չեմ բողոքարկի, նաև առաջարկել եմ պաշտոնյա, որը կարող է ինձ փոխարինել և պատրաստ եմ եղել այդ պաշտոնյայի կողքին կանգնել»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ չի ակնկալել, որ վարչապետը պետք է իր հետ խորհրդակցի, բայց կառավարության նիստում հայտարարել է, որ իրեն ազատել է պաշտոնից և նշանակել է այլ պաշտոնի, իսկ նոր Գլխավոր շտաբի պետի նշանակման հարցն իր հետ կքննարկի և կնշանակի, բայց այդպիսի զրույց չի եղել:

«Ես հասկացել եմ, որ վարչապետը հինգ օրվա զրույցներից հետո հասկացել է»,-ասաց նա և նշեց, որ երբ իմացել է, թե ում է նշանակել Գլխավոր շտաբի պետին, նա ասել է վարչապետին. «Դուք նշանակել եք ԶՈւ գլխավոր շտաբի պետ ամենից անպատրաստ գեներալին»,-ասաց նա և նշեց, որ խոսքը Արտակ Դավթյանի մասին է: