Իրանը հրթիռային հարվածնե՞ր է հասցրել Ադրբեջանին․ Իրանագետ

Մանրամասներ

Քանի, որ շատ են հարցերը, թե արդյոք ճի՞շտ է, որ Իրանն Արաքսի հովտում անդրսահմանային հարված է հասցրել Բաքվի բռնապետի բաշիբոզուկներին, նշեմ, որ եթե նույնիսկ նման բան եղել է, ապա հաշվի առնելով Իրանի առանձնահատկությունները, այդ երկիրը դժվար, թե հաստատի տեղեկությունը կամ բարձրաձայնի նման գործողության մասին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան չհաստատված լուրեր էին շրջանառվում, այն մասին, թե Իրանի տարածքում հաճախակի դարձած ռմբակոծություններին և ադրբեջանական զինված ուժերի կողմից ԻԻՀ պետական սահմանի խախտման փորձերին ի պատասխան՝ իրանցի զինվորականները հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի տարածքին, ինչի պատճառով խափանվել էր նաև Արցախի ՊԲ-ի դեմ ադրբեջանական պլանավորված լայնամասշտաբ հարձակողական օպերացիան: