Արքայության նշանները. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Պատրաստ եղեք խոստովանել Ինձ մարդկանց առաջ, պատրաստ եղեք ամեն բան ոչինչ համարել, որպեսզի կարողանաք շահել Ինձ և ներս առնել ձեր կյանքի մեջ
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս

Ապրիլի 6

Ողջունում ենք Քեզ, Սիրելի Փրկիչ: Քո մեծ Սիրուն ու Զոհողությանը պատասխանել կարող ենք միայն մեր խեղճ ու թերի սիրով ու զոհողությամբ:

Ոչ մի նվեր փոքր կամ քիչ չէ, եթե այն արտահայտում է ճշմարիտ սերը տվողի: Այդպես էլ մեծ ու թանկագին են Ինձ համար ձեր սրտի նվերները: Ուրախ եղեք, որ Ես սիրով եմ ընդունում ձեր Զատկական նվերները:

Իմ զավակները պետք է մեկընդմիշտ ճշտեն իրենց կեցվածքը: «Դուրս եկեք դրանց միջից ու առանձնացեք». այս է օրվա հրամանը: Կյանքի ու գործի մեջ, սիրո ու ծառայության մեջ՝ այսօր Իմ որդիները պետք է աչքի ընկնեն, պետք է տարբերվեն ուրիշներից: Ես ձեզ կանչել եմ հանց «Մասնավոր ժողովուրդ». իբրև Եկեղեցի՝ Իմ Անունը ճանաչելու համար: Պողոսը ասաց, որ Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն՝ Ինձ հետևելու ու սիրելու համար հիմար կոչվել:

Պատրաստ եղեք մի կողմ կանգնել ու թույլ տալ, որ աշխարհի սովորություններն ու նորամուծությունները ձեր կողքով անցնեն ու գնան: Այս կեցվածքը ճշմարիտ ծառայություն է՝ արված ի սեր Իմ Փառքի ու Թագավորության: Մարդիկ թող ձեզ ճանաչեն այն պարզ նշաններով, որոնք զանազանելով հատկանշում են Իմ Թագավորությունը:

Պատրաստ եղեք խոստովանել Ինձ մարդկանց առաջ: Պատրաստ եղեք ամեն բան ոչինչ համարել, որպեսզի կարողանաք շահել Ինձ և ներս առնել ձեր կյանքի մեջ: