Շնորհակալություն, որ արձագանքում ենք մեր կոչին՝ հարստացեք և հարստացրեք. Փաշինյան

Սա 100 տոկոսվ համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել նոր՝ թեթև արդյունաբերական ձեռնարկության բացմանը: Վերջինս հայտնեց, որ այն բացվել է սփյուռքահայ հարենակիցների ներդրումների շնորհիվ և առաջին փուլում սկսում են  աշխատակիցների  վերապատրաստման գործընթացը, որպեսզի անցնեն ամբողջական աշխատանքի:

«Սա 100 տոկոսվ համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին, երբ մարդիկ կապ չունեն կառավարության հետ, իրենք իրենց վրա վերցնում են պատասխանատվություն և անում են իրենց քայլը։ Այդ անելիս պահանջատեր են կառավարությունից, որ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի զարգացման համար։ Շնորհակալություն նրանց,  ովքեր արձագանքում են մեր կոչին՝հարստացեք և հարստացրեք»,–եզրափակեց Փաշինյանը։