Թավշյա օղի՝ SAS սուպերմարկետում

Սամվել Ալեքսանյանը ևս թավշյա օղի էր արտադրել, որը կոչվում էր՝ «Դուխով»
օղի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով նոր օղի է հայտնվել շուկայում, այս անգամ այն նկատել են «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկում, գինն էլ 1690 դրամ՝ նախկին 4590-ի փոխարեն։  Այդ սուպերմարկետների ցանցն էլ պատկանում է նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին։ Ի դեպ, նշենք, որ այս օղու տուփին փակցված է ոչ միայն Փաշինյանի լուսանկարը, այլ նաեւ գերբի ու դրոշի լուսանկարները։ 

ա

Նշենք, որ անցած տարի եւս մեկ օղի էր հայտնվել, բայց այլ գունային համադրութամբ եւ դիզայնով։  Այդ օղին հայտնվել էր «Սիս Ալկո» ՍՊԸ-ի կողմից: Գինն էլ՝ 7500 դրամ էր։ hraparak.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նոր, թավշյա օղի էր արտադրել, որը կոչվում էր՝ «Դուխով»:

Նշենք նաեւ, որ անցած տարի Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով իր նկարներով այս կամ այն ապրանքի արտադրությանը՝ նշել է, որ ինքն ուրախ է, որ դա մարդկանց օգնում է ավելի շատ եկամուտ ստանալ:

«Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ: Եթե մի մարդ, որը մինչև այդ աղքատության նպաստի հույսին էր և իմ հեղափոխության պատկերով, անունով մի ապրանք է մտածել՝ բաժակ, շապիկ և այլն, ու եկամուտ է ստանում, վաճառում է, և դա նրան քաջալերում, ոգևորում է աշխատել, ես ուրախ եմ ու համարում եմ շատ մեծ ծառայություն Հայաստանի ապագային և զարգացմանը»,-ասել էր նա։