Որ դեպքում Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա

«Կոնկրետ չեմ կարող ասել, թե երբ այդպես կմտածեմ, սակայն այժմ ստեղծված իրավիճակն այդ դեպքերից չէ»

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կտեսնի, որ իր լիազորությունները լավ չի կատարում. «Կոնկրետ չեմ կարող ասել, թե երբ այդպես կմտածեմ, սակայն այժմ ստեղծված իրավիճակն այդ դեպքերից չէ»:

Խոսելով երեկվանից մեկնարկած ակցիաների մասին՝ Հարությունյանը նշել է, որ բարեփոխումների ծավալը մեծ է ու կարող են լինել խմբեր, որոնք կարող են որոշ պահանջներ դնել:

«Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, պահանջները լսել, բացատրել: Սակայն, ինչպես ես հասկացա, ոչ բոլորն են պատրաստ նման քննարկումների, ուղղակի քաղաքական ակցիա են իրականացնում»,-ասել է նա: