71-ամյա Բերնարդ Գոռը մոլորվել է Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում, իսկ 3 շաբաթ անց հայտնաբերել են նրա դին: Բերնարդը իր տիկնոջ հետ հյուր է եղել Սիդնեյում` իր աղջկա տանը: Դեպքի օրը Բերնարդը մենակ է դուրս եկել տանից և կնոջ ու աղջկա հետ պայմանավորվել է հանդիպել առևտրի կենտրոնում:
Շրջելով առևտրի կենտրոնում` նա նկատել է հրդեհների ժամանակ օգտագործվող վթարային ելքը և մուտք է գործել այնտեղ: Վերադառնալ կամ հասնել ելքին նա չի կարողացել, մոլորվել է` խանգարել է ծերունական թուլամտությունը: Բերնարդը փաստացի արգելափակվել է տարածքում:
Նրա դին հայտնաբերել են երեք շաբաթ անց: Բժշկական փորձաքննությունը պարզել է, որ նա մահացել է մոլորվելուց երեք օր անց ջրազրկման հետևանքով:
Ամբողջ այս ընթացքում ոստիկանությունը փնտրել է տղամարդուն, սակայն անօգուտ: Չեն օգնել նաև անվտանգության տեսախցիկների կադրերը, որոնցից մեկի վրա հստակ երևացել է, թե ինչպես է Բերնարդը բացում դեպի վթարային ելք տանող դուռը:
Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ցուցմունքներ պետք է տան նաև առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները:
0Comments