Մ23 ԱԱ. Դավիթ Օվասապյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Բրոնզե մեդալի համար պայքարը տեղի կունենա նոյեմբերի երկուսին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դավիթ Օվասապյանը (130կգ) կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Վրաստանը ներկայացնող Զվիադի Պատարիձեին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 3:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Լենարդ Բերեիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Օվասապյանը 6:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Իլյա Յուդշուցին:

Բրոնզե մեդալի համար պայքարը տեղի կունենա նոյեմբերի երկուսին