ԱՄՆ-ում օձեր վարժեցնող 36-ամյա կնոջը խեղդել է իր օձերից մեկը

Նախնական վարկածով` կնոջն սպանել է սողունը: Վաղը կայանալիք դիահերձումից հետո կպարզվի Լաուրայի մահվան պատճառը

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում մահացած են գտել 36-ամյա Լաուրա Հյորսթին, որի պարանոցին փաթաթված է եղել օձ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղի հեռուստաընկերություններին:

Օքսֆորդ քաղաքի ոստիկանությունը Լաուրային գտել է նրա տանը: Նրա պարանոցին փաթաթված պիթոնի երկարությունը եղել է 2,5 մետր: Տանը գտնվել է շուրջ 140 տարբեր տեսակի օձ:

Նախնական վարկածով` կնոջն սպանել է սողունը: Վաղը կայանալիք դիահերձումից հետո կպարզվի Լաուրայի մահվան պատճառը: