«Չեռնոբիլ»-ի հեղինակը կվերաթողարկի «Կարիբյան ծովի ծովահենները»

Ենթադրվում է, որ ստուդիան կշարունակի շարքն առանց Ջոնի Դեպի՝ Ջեքի դերի անփոխարինելի կատարողի մասնակցության

HBO-ի «Չեռնոբիլ» մինի-սերիլաի հեղինակ Քրեյգ Մեյզինը «Կարիբյան ծովի ծովահենները» արկածային ֆրանշիզայի վերաթողարկման համար Disney-ի հետ պայմանագիր է կնքել։ Մեյզինը նոր ֆիլմի համար պատմության վրա կաշխատի Թեդ Էլիոտի հետ միասին, որը մասնակցել է «ծովահենների» բոլոր սցենարների ստեղծմանը, գրում է Kinopoisk-ը:

За перезапуск «Пиратов Карибского моря» возьмется автор «Чернобыля»

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վերաթողարկման մասին հայտնի է դարձել 2018թ․-ի հոկտեմբերին, երբ ստուդիան հրավիրել էր «Դեդփուլ»-ի սցենարիստներ՝ Ռետ Ռիզին եւ Փոլ Վերնիկին՝ ֆրանշիզայի նոր մասը գրելու համար։ Ստուդիայի ղեկավարությունը որոշեց, որ նրանք կարող են վերակենդանացնել մահացող «ծովահեններին» եւ նրանց վերադարձնել «պանկ ռոքի ոգին», բայց Ռիզն ու Վերնիկն արդյունքում հրժարվեցին նախագծից։

Մեյզինի եւ Էլիոտի հեղինակությամբ վերագործարկումը գտնվում է դեռ պատրաստման վաղ փուլում է եւ նախագծի մանրամասներ չեն հայտնում։ Հայտարարված 230 միլիոն դոլար բյուջեով Ջեք Վորոբյովի արկածների մասին ֆիլմը կազմել է ընդամենը 794 միլիոն դոլար:

Ենթադրվում է, որ ստուդիան կշարունակի շարքն առանց Ջոնի Դեպի՝ Ջեքի դերի անփոխարինելի կատարողի մասնակցության։ Յուրաքանչյուր նոր ֆիլմի հետ դերասանի վարձավճարն աճում էր, իսկ նրա վարքագիծը չէր համապատասխանում Disney–ի ֆրանշիզայի աստղի վարքին: