Իրաքի իշխանությունները պարեկային ժամ են մտցրել Բաղդադում

Բաղդադի եւ այլ քաղաքներում փողոցներում տնտեսական ճգնաժամի դեմ զանգվածային ցույցերը սկսվել էին հոկտեմբերի սկզբին եւ երկշաբաթյա դադարից հետո վերսկսվել ուրբաթ օրը

Իրաքի իշխանությունները կեսգիշերից մինչեւ 6։00-ն պարեկային ժամ են մտցրել Բաղդադում՝ կապված բողոքի զանգվածային ցույցերի հետ, որ կրկին անցյալ ուրբաթ օրվանից սկսվել են երկրում։

Reuters-ը հայտնում է, որ Բաղդադում գործողությունների հրամանատարը հանդես է եկել համապատասխան կարգադրությամբ, որը ուժի մեջ է մտել «մինչեւ հետագա ծանուցումը»։

Անվտանգության ուժերը երկուշաբթի օրը արցունքաբեր գազ են կիրառել ցույցը ցրելու համար, որին միացել են ուսանողները եւ աշակերտները։

Բաղդադի եւ այլ քաղաքներում փողոցներում տնտեսական ճգնաժամի դեմ զանգվածային ցույցերը սկսվել էին հոկտեմբերի սկզբին եւ երկշաբաթյա դադարից հետո վերսկսվել ուրբաթ օրը։

Քառօրյա բախումների ընթացքում սպանվել է 72 մարդ։ Ցույցերի առաջին ալիքի ժամանակ զոհերի թիվը հասել էր 150-ի։