Այս ֆիլմը շարունակությունն է մեր Կառավարության՝ Կուբայից ներմուծած տրանսվեստիտների. հոգեբան

Միհրդատ Մադաթյանի խոսքով տրանսգենդերի մասին ֆիլմի ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարի կողմից է, ագիտացիա է, այն դեպքում, երբ ազգային հերոսները բանտարկված են, պատերազմ հաղթած մարդիկ ցեխոտվում են, ու ստեղծվում են տրանսգենդեր հերոսներ

«Այս ֆիլմը շարունակությունն է մեր Կառավարության՝ Կուբայից ներմուծած տրանսվեստիտների: Ինչո՞ւ եմ այսպես ասում, քանի որ, չնայած հանրության բողոքներին, Կառավարությունը որևէ արձագանք չտվեց, չհասկացանք՝ ո՞վ է ներմուծել: 

Տրանսգենդերի մասին ֆիլմի ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարի կողմից է, ագիտացիա է արվում, այն դեպքում, երբ ազգային հերոսները բանտարկված են, համընդհանուր անհիմն կերպով պատերազմ հաղթած մարդիկ ցեխոտվում են, ու ստեղծվում են տրանսգենդեր հերոսներ: Վստահ եմ՝ մեր հասարակության 99 տոկոսը դեմ է տրանսգենդերների ակտիվ ներհոսքին Հայաստան, դրան դեմ են անգամ ներկա իշխանության ջատագովները:

Մեզ հրամցվում է մի բան, որ՝ տես, ինչքան մեղք են տրանգենդերները, նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ կներեք արտահայտությանս, բա Նարեկի ու Սաքոյի իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վիտալի Բալասանյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, նրանք թշնամինե՞ր են, իսկ տրանսգենդերները հերոսնե՞ր են: Սա նախորդ տարի շրջանառվող գեյ-պարադի շարունակությունն է:

Ես տոլերանտ եմ նման երևույթների նկատմամբ, քանի որ անկողինը մասնագիտություն չէ, դա ոչ մեկին չպետք է հետաքրքիր լինի, մարդիկ հետաքրքիր են իրենց գաղափարներով:

Մարդ ինչքան պետք է ոչինչ չներկայացնի իրենից, որ հասարակության մեջ ներկայանա իր սեռական կողմնորոշումով, և նախարարությունը պետք է նրա մասին ֆիլմ նկարի: Մենք հասել ենք աբսուրդի շեմին»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,անդրադառնալով ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող վավերագրական «Մել» ֆիլմի համար Կառավարության կողմից 20 մլն դրամ տրամադրելուն, ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: