Հոկտեմբերի 28-ին, ժամը 17:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները կանխել են ոչ սթափ վիճակում գտնվող Աղաս Փ.-ի (ծնված 1970 թ.) ինքնասպանության փորձը:
Տեղում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Աղաս Փ.-ին, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
0Comments