Էրդողանի կողմից բացված քարտեզի վերաբերյալ Պուտինի արձագանքը հայտնվել է տեսանյութում

Թող տեսնեն, թե որքան ենք մենք աշխատում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել տեսախցիկներից փակել քարտեզները, որոնք նա բերել էր Սոչիում կայացած բանակցություններին: Տեսանյութը հրապարակվել է «Փուլ №3» Telegram-ալիքում:

Էրդողանը, ի պատասխան Պուտինի խորհրդին, հայտարարել է, որ ցանկանում է, որ քարտեզները տեսանելի լինեն: «Թող տեսնեն, թե որքան ենք մենք աշխատում»,- բացատրել է Թուրքիայի առաջնորդը:

Սիրիայի հարցով Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները տեղի են ունեցել Սոչիում, հոկտեմբերի 22-ին: Հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահն իրավիճակը Սիրիայում շատ սուր է անվանել: Նա նաև հույս է հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների ձեռք բերված մակարդակը դեր կխաղա վիճելի հարցերի կարգավորման գործում: