Ռուսաստանում՝ Բրյանսկի նավթի պահեստում, խոշոր հրդեհ է բռնկվել․ այրվում են նավթամբարներ

Մանրամասներ
ա

Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում նավթի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝  Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով, այրվում են նավթամբարներ։

«Այն, որ հրդեհ է, ԱԻՆ-ից հաստատել են։ Այն մասին, որ այրվում են նավթամբարներ, ևս հաստատում կա։ Բոլոր ծառայությունները մեկնել են դեպքի վայր», - ասված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի մասին հաղորդումը ստացվել է երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 02։00-ին։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյանսկի Ֆոկինսկի շրջանի Մոսկովյան պողոտայում։

ա