Հրդեհ Արզնի գյուղի ամառանոցներում

Այգեգործական 2-րդ փողոցի մոտակայքում այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 14:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի ամառանոցներում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:33-ին:

Այգեգործական 2-րդ փողոցի մոտակայքում այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ: