Իմ կյանքն անճանաչելի է համեմատած այն ամենի հետ, ինչ ունեի «Գահերի խաղը» սերիալից առաջ

Երբ դու երջանիկ ընտանիքում ես ծնվում, ինքդ էլ ցանկանում ես այդպիսի ըտանիք ստեղծել

«Գահերի խաղը» հեռուստասերիալի սիրահարներ, շնորհավորում ենք, քանի որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լույս աշխարհ է եկել մի գեղեցկուհի, որն առանցքային դեր ունի սիրված սերիալում: Խոսքը Դայեներիսի դերակատար, բրիտանացի դերասանուհի Էմիլիա  Քլարքի մասին է, որն այսօր տոնում է ծննդյան 33-ամյակը: Քլարքը հայտնի է նաեւ «Տերմինատոր», «Սոլո. Աստղային պատերազմների պատմությունը» եւ «Մինչ քեզ հանդիպելը» ֆիլմերից:

2019 թ-ին Times ամսագիրը նրան դասել է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Էմիլիա Քլարքի հայտնի մտքերից մի քանիսը.

«Ես գյուղի սիրահար եմ. ահա, թե որտեղից եմ ես ստանում իմ հանդարտությունն ու խաղաղությունը: Կանաչ տեսադաշտն ինձ շատ է օգնում»:

«Կարծում եմ՝ ուժեղ կանայք հզոր են, քանի որ ունեն տղամարդու ուժ եւ կնոջ զգացմունքայնություն»:

«Երբ դու երջանիկ ընտանիքում ես ծնվում, ինքդ էլ ցանկանում ես այդպիսի ըտանիք ստեղծել»:

«Հայրիկս միշտ ասում էր՝ «Երբեք մի վստահիր մեկին, ում հեռուստացույցը գրապահարանից մեծ է» Այպիսով, ես փոքրուց շատ եմ կարդում»:

«Ես մի կանոնով եմ շարժվում՝ երբեք ոչինչ չփնտրել համացանցում»:

«Մայրիկս սովորեցրել է՝ ինչպես ինքնուրույն շպարվել, երբ դեռ 13 տարեկան էի, եւ ամենակարեւոր խորհուրդը, որ նա ինձ տվել է, այն էր, որ երբեք չհանեմ հոնքերս»:

«Կարծում եմ՝ ես դեռ մայրիկիս ներսում եմ ասել, որ ցանկանում եմ դառնալ դերասանուհի»:

«Ես իմ ամբողջ մանկությունն անց եմ կացրել HBO-ի հեռուստասերիալները նայելով եւ երազելով, որ մի օր ինքս էլ կաշխատեմ այնտեղ»:

«Ես եւ բարձրակրունկները շատ լավ ընկերներ ենք»:

«Հիմա իմ կյանքն անճանաչելի է համեմատած այն ամենի հետ, ինչ ունեի «Գահերի խաղը» սերիալից առաջ: Այն ինձ համար այնպիսի դռներ է բացել, որոնք մինչ այդ փակ էին ինձ համար»:

Լուսանկարները՝ Facebook-ից