Դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան դատապարտվել է 200-ժամյա հարկադիր աշխատանքի

Մոսկվայի Օստանկինյան դատարանն օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ բողոքարկման դիմումով Տատյանայի փաստաբանները խնդրում էին արդարացնել իրենց պաշտպանյալին՝ հայտարարելով, որ նրա գործողություններում հանցանք չկա:

2018-ի նոյեմբերի 20-ին դատարանը Ցիմբալյուկ Ռոմանովսկայային մեղավոր է ճանաչել մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ և նրա նկատմամբ պատիժ սահմանել՝ 200-ժամյա հարկադիր աշխատանքների տեսքով: Բացի այդ, դատարանը մասնակիորեն բավարարել է Ջիգարխանյանի հայցը բարոյական վնաս հասցնելու մասին և ամբաստանյալին պարտավորեցրել է 200 000 ռուբլի փոխհատուցում վճարել նախկին ամուսնուն: