Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն ամուսնացել է պատկերասրահի 34-ամյա տնօրեն Քուկ Մարոնիի հետ

29-ամյա օսկարակիր դերասանուհին կրել է Dior նորաձևության տան հարսանեկան զգեստ, մինչդեռ Քուկը կրել է դասական կոստյում

Հոլիվուդի ամենասիրելի դերասանուհիներից մեկը՝ Ջենիֆեր Լոուրենսն ամուսնացել է պատկերասրահի 34-ամյա տնօրեն Քուկ Մարոնիի հետ, հաղորդում է Fox News-ը:

հարսանիք

Հարսանիքը տեղի է ունեցել ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի առանձնատանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հարսանիքին հրավիրված է եղել 150 հյուր:

հարսանիք

Հրավիրյալների թվում են եղել՝ Ադելը, Քրիս Ջեները, Նիկոլ Ռիչին, Քեմերոն Դիասը և Սիենա Միլերը, Էմմա Սթոունը և Էշլի Օլսենը:

հարսանիք

29-ամյա օսկարակիր դերասանուհին կրել է Dior նորաձևության տան հարսանեկան զգեստ, մինչդեռ 34-ամյա Քուկը կրել է դասական կոստյում:

հարսանիք

Լոուրենսը և Մարոնին սկսել են հանդիպել 2018 թվականի փետրվարից: 

«Նա պարզապես կյանքումս հանդիպած լավագույն մարդն է: Դա չափազանց հեշտ որոշում էր ինձ համար»,-հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել էր դերասանուհին:

հարսանիք

«Հանդիպեցի Քուկին և հասկացա, որ ցանկանում եմ ամուսնանալ նրա հետ: Նա իմ լավագույն ընկերն է, ու ինձ համար մեծ պատիվ է Մարոնի ազգանունը կրելը»,- մեկ այլ հարցազրույցի ժամանակ խոստովանել էր դերասանուհին:

հարսանիք