Նոր Օրլեան քաղաքում նոր կառուցվող հյուրանոց է փլուզվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մահացել է մեկ մարդ, 3-ն անհայտ կորել են, ևս 18-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում փլուզվել է նոր կառուցվող «Hard Rock» հյուրանոցը։ Այս մասին հայտնում է Life-ը։

Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ մահացել է մեկ մարդ, 3-ն անհայտ կորել են, ևս 18-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Մահացածն ու վիրավորները հյուրանոցի շինարարներից են։

Վթարի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարական մի քանի բրիգադ։