Շքեղ կազմվածք, կարմիր շրթներկ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածուm եւ ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին վառ շպար է ընտրել. շուրթերն ընգծված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ «Բարի գիշեր»,- այս գրությամբ է ուղեկցվում հրապարակումը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ կերպարում էր։ Նա սպիտակ շապիկ էր կրում, վառ կոստյում եւ արտահայտիչ շպարով էր։ Ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Աստղիկ Սաֆարյանը լուսանկարը չէր մեկնաբանել։