Փաշինյանը եղել է բավականին վրդովված և խոսել է շատ չոր ու կոշտ. «Փաստ»

Նա դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպաններից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»

«Փաստ» թերթը գրում է. «Ներդրումների թեման իշխանությունների համար ամենացավոտներից է. խոստացվել էր ներդրումային բում, իսկ իրականում ներդրումների ծավալները փաստացի նվազել են:

«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև ԱՄՆ մեկնելը Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարևոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը Փաշինյանը եղել է բավականին վրդովված և խոսել է շատ չոր ու կոշտ՝ դիվանագիտական քաղաքականության պատասխանատուներին մեղադրելով կատարյալ անգործության մեջ։

Նա դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպաններից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»։

Նա հստակ հանձնարարականներ է տվել՝ հորդորելով մինչև տարեվերջ ներդրումային հարցերի հետ կապված հատուկ զեկույց կազմել, թե ինչ առաջանցիկ քայլեր են արվել այդ ընթացքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում