Խոշոր հրդեհ՝ Վանաձորում․ Շտապօգնության բժիշկն ու վարորդն են տուժածին դուրս բերել այրվող բնակարանից

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com:

Ժամը 19:17-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, շտապօգնության բժիշկն ու վարորդը պատշգամբից մտել են այրվող բնակարանն ու սենյակից պատշգամբ տեղափոխել այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը։ Այնուհետ փրկարարների հետ համատեղ բժիշկները ոտւժածին մոտեցրել են շտապօգնության մեքենային ու տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն:

Լրատվամիջոցը հայտնում է նաեւ, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ ծուխը տարածվել է շենքի բոլոր հարկերում, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ փրկարարները 5-րդ հարկից եւս մեկ երեխա են իջեցրել ու տեղափոխել հիվանդանոց: