«Ժողովրդի վարչապետը» ի՞նչ է անելու երբ իրեն սկսեն հորդորել. նախկին պատգամավոր

«Ռեֆորմիստական» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Երևան ժամանած Լուկաշենկոն Փաշինյանին ասել է, որ Ալիևը իր վաղեմի ընկերն է:
Սա լավ է, թե վատ ցույց կտա ժամանակը, բայց տեղին է այսօր հիշեցնել, որ անցյալ տարի Լուկաշենկոն բացահայտում է արել, որը մեր իշխանությունները մոռացության են տալիս, նա բառացի ասել էր «Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան»:
Նա պատմել էր, որ ՀՀ 3-րդ նախագահը հրաժարվել էր վերադարձնել ազատագրված 5 շրջանները չնայած նրան, որ ինքը և Պուտինը հորդորել են և երաշխավորել, որ կպահպանեն Արցախում խաղաղություն: Դե հիմա տեսնենք «ժողովրդի վարչապետը» ի՞նչ է անելու երբ իրեն սկսեն հորդորել:

Գրել է Վահան Բաբայանը