Ավտոմեքենան փախցնողը սեփականատիրոջ անչափահաս որդին էր. բախվել էր այլ մեքենայի

Նախապատրաստվում են նյութեր

Սեպտեմբերի 28-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 27-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 28-ի ժամը 03.19-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Ռենո» ավտոմեքենան, այնուհետեւ փախցրած մեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում բախվել «Օպել Զաֆիրայի»։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախույզների եւ ՊՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ առանց հորը տեղեկացնելու՝ ավտոմեքենան վարել էր սեփականատիրոջ 17-ամյա որդին։

Պատանին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: