Խաչատուրյան քույրերին հայրը պատժել է շատ կոնֆետ ուտելու համար և տեսանկարահանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աղջիկները կանգնած են լացակումած դեմքերով, նրանք վախենում են շրջվել դեմքով դեպի հայրը: Հանկարծ հայրը ուժեղ հարվածում է կրտսեր աղջկան

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են պատժվում Խաչատուրյան քույրերը՝ կերած կոնֆետների համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Տեսանյութը նկարել է նրանց հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը:

Կադրերում երևում է՝ ինչպես է հայրը գոռում աղջիկների վրա՝ չափից շատ կոնֆետներ ուտելու համար: Աղջիկները կանգնած են լացակումած դեմքերով, նրանք վախենում են շրջվել դեմքով դեպի հայրը: Հանկարծ հայրը ուժեղ հարվածում է կրտսեր աղջկան:

Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանները 2018 թ. հուլիսին ձերբակալվել են՝ հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանելու համար: