Արքայազն Հարին Անգոլայում ականադաշտ է այցելել՝ կրկնելով արքայադուստր Դիանայի քայլը

Շատ էմոցիոնալ է՝ կրկնել մորս քայլերը 22 տարի անց

Արքայազն Հարին Անգոլայում ականադաշտ է այցելել՝ կրկնելով իր մոր՝ արքայադուստր Դիանայի քայլը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Sky News-ին:

Այդպիսով նա հարգանքի տուրք է մատուցել ցամաքային ականների արգելման նրա արշավին:

«Շատ էմոցիոնալ է՝ կրկնել մորս քայլերը 22 տարի անց»,- ասել է Հարին:

1997-ին արված լուսանկարներում Դիանան անցնում է աֆրիկյան երկրում մասնակիորեն ականազերծված ականադաշտով: