Քիմ Քարդաշյանը պատմել է տատի հետ ունեցած կապվածության մասին

Դե տատիկ-պապիկներն այդպիսի բաներ սիրում են

Ամերիկյան շոուի աստղ Քիմ Քարդաշյանն  Instagram-ում մանուկ հասակում արված լուսանկար է հրապարակել՝ պատմելով մորական տատի հետ ունեցած կապվածության մասին: 

«Այնքան լավ եմ հիշում այն օրը, երբ այս լուսանկարն արվել է: Ես տատիկիս ու պապիկիս մոտ էի՝ Սան Դիեգոյում: Տատիկս այս զգեստն ինձ համար մանկական խանութից էր գնել ու խնդրեց, որ դրանով կեցվածք ընդունեմ, լուսանկարվեմ: Դե տատիկ-պապիկներն այդպիսի բաներ սիրում են»,-լուսանկարին կից գրել է աստղը:

պօիկյհ