Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի վրա հարձակման մեջ

ԱՄՆ-ը հարձակումների համար մեղադրում է Իրանին։ Թեհրանը համարում է, որ ԱՄՆ-ի հայտարարություններն անհիմն են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի վրա հարձակման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ի պատասխան Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա Իրանի հարձակման՝ մենք բարձրագույն մակարդակի պատժամիջոցներ ենք սահմանել Իրանի կենտրոնական բանկի եւ բարեկեցության ինքնավար հիմնադրամի վրա»,- ասել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ բոլոր պետությունները պետք է միանան պատժամիջոցներին։ «Ոչ մի պատասխանատու պետություն չպետք է նպաստի Իրանի արյան ծարավին»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը երկրի արեւելյան Saudi Aramco ընկերությունները գրոհի են ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Դրա պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար-խուսիտները։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի ամենախոշոր նավթավերամշակող համալիրը՝ Աբկաիկ քաղաքի մոտ, որտեղ ապրում են շատ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ Խուրայսի շրջանում նավթավերամշակման գործարանը, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքավայրը։ Գրոհներից հետո, այդ վայրերում ուժեղ հրդեհներ են բռնկվել։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ կրակը մեկուսացվել է։

ԱՄՆ-ը հարձակումների համար մեղադրում է Իրանին։ Թեհրանը համարում է, որ ԱՄՆ-ի հայտարարություններն անհիմն են, գրում է news.am