ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ չէ խոսել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինային անվտանգության հնարավոր երաշխիքներ տրամադրելու համատեքստում որևէ կոնկրետության մասին, չորեքշաբթի լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդը։

«Մենք մշտական կապի մեջ ենք ուկրաինական կողմի հետ՝ Ուկրաինայի անվտանգության և ինքնիշխանության ապահովման համար: Այնուամենայնիվ, մենք դեռ պատրաստ չենք որևէ կոնկրետ բան հայտարարել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու հնարավորության մասին», - ասել է Բեդինգֆիլդը։